Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները

«Ռուս մահմեդականները» ոչ միայն դուրս են եկել ընդհատակից, այլև բացահայտորեն հայտարարում են իրենց նպատակները
20.10.2013 | 16:24

(սկիզբը` այստեղ)

Հիմա, այսպես կոչված, «Ռուսաստանն իսլամացնողներն» արձանագրում են, որ «Ռուսաստանի գաղափարախոսությունը» բանաձևելու փորձերը ձախողվել են, ինչպես «Ռուսաստանը որպես եվրոպականացած արևմտյան պետություն ներկայացնելու գաղափարը», այնպես էլ «Ռուսաստանը «ինքնիշխան ժողովրդավարություն» հայտարարելու փորձերը» վատ են, քանի որ «այդ առաջարկությունների շրջանակներում Ռուսաստանը հնարավորություն չի ունենա իրեն վերադարձնելու իր վեհապետական մեծությունը»։ ՈՒստի «առաջարկվում է Ռուսաստանի վերափոխման կամպանիա, որը նրան կկարողանա վերադարձնել իր օրինական տեղը` որպես գլոբալ դերակատարի, և հնարավորություն կընձեռի ոչ այնքան հեռու ապագայում նվաճելու աշխարհը։ Մեր առաջարկությունն է` նախագահ Պուտինը պետք է Ռուսաստանը դարձնի իսլամական երկիր»։ Իսլամը Ռուսաստանի կարիքն ունի, պնդում են այս նախագծի հեղինակները. «Իսլամական աշխարհի բնակչությունն արագորեն աճում է, բայց նա կաղում է մշակութային և մտավոր հետամնացությունից։ Իսլամական աշխարհը կարիք ունի մի առաջավոր երկրի, որն առաջնորդեր իրեն։ Եթե կուզեք` իսլամական աշխարհը սպիտակամորթ բնակչություն ունեցող երկրի կարիք ունի։ Ռուսաստանը կարող է և պետք է դառնա սպիտակամորթ բնակչությամբ իսլամական երկիր»։ Դա լավ կլինի նաև Ռուսաստանի համար. «Ընդունելով իսլամ, ռուսներն անմիջապես կդառնան իսլամական աշխարհի սպիտակ աստվածներ, միլիարդանոց բնակչության առաջնորդներ։ Այսինքն, մահմեդական տարածաշրջաններից սերվածների հետ բոլոր ազգամիջյան գժտությունները, էլ չենք խոսում չեչենների ու թալիբների մասին, անմիջապես կվերանան ասես կախարդական փայտիկով։ Ռուսական ժողովրդագրական ճգնաժամն արագորեն կկորցներ իր նշանակությունը, քանի որ երկիրը միլիարդանոց բնակչության գլուխ կանցներ»։
Ի դեպ, մոռացության չեն մատնվել նաև «հուրիները» (պետք է նշել, որ քարոզելով մահմեդական կանանց հետ էքստազի մեջ ընկնելու հանգամանքը, հեղինակները կեղծում են. բանն այն է, որ ժամանակակից իսլամին պաշտոնական մակարդակով ավելի շուտ բնորոշ է բացասական վերաբերմունքը սեքսուալության նկատմամբ). «Եվ, վերջապես, սեքսը։ Ժամանակակից իսլամական աշխարհում ձեզ թույլատրվում է ամուսնանալ միանգամից չորս կնոջ հետ։ Իսկ Ռուսաստանն ունի աշխարհում ամենաշատ չամուսնացած աղջիկների «պաշարը»։ Միակ բանը, որը մեծապես գերազանցում է մեկ ռուս աղջկա հետ ամուսնությանը, չորս ռուս աղջկա հետ ամուսնությունն է` հետագա ամենօրյա խմբակային սեքսով»։
Գլխավոր հանգամանքներից մեկը, որ կարող էր ռուսներին մղել իսլամի ընդունման, «իսլամացնողները» համարում են հրեատյացության լեգալացումը. «Ռուսական հակահրեականությունը կդադարեր այդքան չարագույժ ու ֆաշիստական լինելուց, կդիտվեր իսրայելական օկուպացումից ընդհանուր դժգոհության համատեքստում»։ Երևի իսլամացման քարոզիչների պատկերացմամբ հրեական ջարդին մասնակցելու ցանկությունը ռուս տղամարդկանց շրջանում անմիջականորեն խմբակային սեքսի ցանկությանն է հետևում։ «Եվրոպական երկրների համեմատությամբ Ռուսաստանը կիսով չափ բարբարոսական է, սակայն մահմեդական երկրների համեմատ Ռուսաստանը կհամարվեր ազատականության, քաղաքացիական առաջադեմ հասարակության ու ժողովրդավարության տաճար»։
Սակայն «իսլամացնողները» նշում են նաև Ռուսաստանի նկատմամբ նրանց հետաքրքրության ամենագլխավոր պատճառը` իսլամիզմի տեսակետից. «Կան էլի մի շարք լուրջ պատճառներ, թե ինչու պիտի Ռուսաստանն իսլամ ընդունի. ռուսական միջուկային զենքը վերջապես նորից սարսափ կսփռի։ Վերջին ժամանակներս, երևում է, Արևմուտքը նրան այլևս լուրջ չի ընդունում, երկյուղելով միայն այն բանից, որ այդ զենքը կընկնի մահմեդականների ձեռքը, եթե Ռուսաստանն իսլամ ընդունի։ Իսլամական աշխարհը այդ դեպքում կկարողանար իրար հետևից մի քանի անգամ լուծել իր թշնամիների, խաչակիր սիոնիստի հարցերը։ Ռուսաստանի նկատմամբ հարգանքը երկինք կհասներ»։
Այդ ծրագրային դրույթը դեռ տասը տարի առաջ ավելի ծավալուն շարադրել էր Մալայզիայի վարչապետ Մահամթիր Մուհամմադը` Իսլամական կոնֆերանսի բարձր մակարդակի 10-րդ նստաշրջանի բացմանը. «Մահմեդական հասարակության շրջանում մտավոր առումով հետընթաց է սկսվել։ Մահմեդականները ձեռքից բաց են թողել արդյունաբերական հեղափոխությունը։ Մեր ուժը մեր թվակազմն է։ Մենք 1,3 միլիարդ ենք։ Մեզ են պատկանում ամբողջ աշխարհի նավթի ամենահարուստ պաշարները։ Մենք հսկայական հարստություն ունենք։ Մենք գիտենք, թե ինչպես են գործում համաշխարհային տնտեսությունն ու ֆինանսական համակարգը։ Մեր իշխանության տակ են գտնվում աշխարհի 180 երկրներից 50-ը։ Մեր քվեները կարող են միջազգային կազմակերպություններ ստեղծել կամ փլուզել դրանք։ Սակայն մենք ավելի անօգնական տեսք ունենք, քան իսլամական դարձի եկած արաբները ջահիլայի (նախաիսլամական տգիտության) շրջանում, երբ նրանք Մարգարեին ընդունեցին որպես իրենց առաջնորդի։ Մեզ հրազեն ու հրթիռներ, ռումբեր ու մարտական ինքնաթիռներ, տանկեր ու ռազմանավեր են պետք պաշտպանության համար։ Բայց քանի որ մենք խորամուխ չենք եղել բնական գիտություններին ու մաթեմատիկային, համարելով, թե դրանք ոչ մի օգուտ չեն տալիս անդրշիրիմյան կյանքում, այսօր ընդունակ չենք ինքնուրույն զենք արտադրելու, որն այնքան անհրաժեշտ է պաշտպանության համար։ Մենք ստիպված ենք զենք գնելու մեր թշնամիներից»։
Ի դեպ, այդ ճառն արտասանվել է Պուտինի ներկայությամբ, որն առաջին անգամ էր մասնակցում Իսլամական կոնֆերանսին։ Հատկանշական է, որ Ռուսաստանը Մալայզիայի գլխավոր զինամատակարարն է, բայց երբ ասում էր, թե «մենք ստիպված ենք զենք գնելու մեր թշնամիներից», Մահամթիր Մուհամմադը նկատի ուներ Ռուսաստանը։ Պուտինը երևի չնկատեց ակնարկը, համենայն դեպս` անպատասխան թողեց։
Ռուսաստանն իսլամականների համար գիտահետազոտական և արտադրական մեծ բազա է։ Ռուսաստանի գիտատեխնիկական ու ռազմական կարողության օգտագործումը (Ռուսաստանը մնում է որպես միջուկային և տիեզերական տերություն) անհրաժեշտ է իսլամական աշխարհը զինելու, Իսրայելը ոչնչացնելու (այստեղից էլ հակահրեականության մշտական բորբոքումը) և «մահմեդականների մյուս թշնամիների» դեմ պայքարելու համար` հանուն համաշխարհային մասշտաբով «իսլամի գործի» հաղթանակի։ Ռուսական բանակի կրոնական շերտավորումը շատ ավելի նշանակալի գործոն է, քան ազգայինը։ Եթե նկատի առնենք, որ բոլոր զինված ընդհարումները (որոնց մասնակցում է ռուսական բանակը) վերջին ժամանակներս որոշ չափով կրոնական դրդապատճառներ ունեն, ավելի ճիշտ` համակարգային դիմակայություն «քաղաքական», արմատական իսլամին, ապա պատասխանն ակնհայտ է։ Կիսով չափ մահմեդականներից բաղկացած բանակը որքան էլ ուզենա չի կարող հաշվի չնստել այս գործոնի հետ։
Եվ անվերջանալի կովկասյան հակամարտության պայմաններում մահմեդական զինծառայողների լոյալությունը միշտ կասկածելի կլինի։ Բանակում կրոնական գործոնը կարելի է չեզոքացնել, այն ձևավորելով պրոֆեսիոնալ հիմքի վրա։ Չէ՞ որ կամավոր ծառայության գնացող մարդը կանխապես համաձայն է իրեն առաջարկվող խաղի կանոններին։ Բայց այդ դեպքում էլ անհրաժեշտ է հաշվի առնել զինվորների կրոնական պատկանելությունը։ Այդ տարբերակի դժվարությունն այն է, որ բանակում մահմեդականների թվի աճը, համենայն դեպս, բարեփոխումների արագությունից մեծ է։
Տարածաշրջանի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական իսլամը լրջորեն հավակնում է դառնալու ՌԴ առաջատար պաշտոնական գաղափարախոսությունը։ Պատմության մինչև ո՞ր խաչմերուկը այսօրվա Հայաստանը նման «ռազմավարական գործընկերոջ» հետ կարող է «ճամփա գնալ»։ Սա մի հարց է, որի պատասխանին ապարդյուն սպասում է ընթերցողը։ Եվ նա պետք է ունենա այդ պատասխանը։ Եվ որքան շուտ, այնքան լավ ու անվտանգ։ Մեր ազգի գալիք սերունդների համար։


Հրապարակման պատրաստեց
Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 16991

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ